D A S
դասընթացի մասին
Ողջույն,
ես Արա Ասլանյանն եմ, մեկ-մեկ հանդես եմ գալիս նման նախաձեռնությամբ, այս անգամ «DAS» անունով։ Թեման լինելու է կոմերցիոն դիզայնը 🍏
Կունենանք մոտ մեկ/մեկուկես ժամ տևողությամբ 4 հանդիպում, ամեն ուրբաթ օր, ժամը՝ 19:00ին։
Հանդիպումները լինելու են լեկցիայի ֆորմատով, որին կհետևի հարց ու պատասխան։ Իսկ վերջում տարածքը մի ակնթարթում կդառնա փառթի, ցանկության դեպքում կարող եք մնալ ու շարնակել ձեր երեկոն հավես մյուզիքով ու խմիչքներով։
Հանդիպմնեերը լինելու են Միրոյան գրադարանի ներքևի հարկում։
Պետք է զգուշացնեմ, որ այս դասընթացը ֆոտոշոփի, իլուստրատորի մասին չի, այստեղ տեխնիկական հմտությունների մասին չենք խոսելու։
Պատմելու եմ դիզայն հասկացության մասին բոլորովին այլ կերպ, օրինակ՝ մարկետինգի, կլիենտի, իրավաբանության տեսանկյունից։ Ներքևում բոլոր հանդպումների մասին գրել եմ։
Ամեն հանդիպման վերջում կպատմեմ համաշխարհային հայտնի քեյսերի բրենդինգի մասին՝ ոնց ա ստեղծվել, զարգացել։
Որպես բոնուս՝ մի փոքրիկ պրակտիկ աշխատանք կանեննք։ Ամենասկզբում ձեր իսկ առաջարկներից կըտրենք մի թեմա, որի վրա ամբողջ ընթացքում կաշխատենք, թեմատիկ օրինակները կկիրառենք ու արդյունքում կունենանք մի բռենդ՝ պատրաստ օգտագործման։ Կարող եք առաջարկել ձեր իսկ նախաձեռնությունը։
💳 մասնակցության վճարը՝ 15,000 դրամ։

օր առաջին
Սովորաբար առաջի օրը ծանոթանում ենք իրար հետ, ես մանրամասն պատմում եմ կուրսի մասին, դուք հարցեր եք տալիս։ սենց ասած մի քիչ ազատ լոլո օր ա լինելու։
օր երկրորդ
կսկսենք իհարկե պատմությունից, անդրադարձ կանեմ անտիկ ժամանակներից մինչ 1900-ի սկիզբ։ թե ոնց ա կրոնը, տոխնոլոգիաները, պատերազմները իրենց ներդրումը ունեցել դիզայն հասկացողության զարգացման մեջ։
կշարնակենք պատմությունը. 1900ականներից մինչ օրերս ամենա կարևոր պիրիուդն ա դիզայնի համար։ Կոնստրուկտիվիզմի, իմպրեսիոնիզմի ու սուպրիմատիզմի մասին ահագին կխոսանք, ստեղից շատ-շատ ազդեցություն ունի ժամանակակից դիզայնը։ Իհարկե կանցնենք կոմերցիո աշխարհի բումի միջով, որը իր հետևից բերեց բրենդինգի հիպեռ զարգացումը։
օր երրորդ
Գունատեսություն, կոմպոզիցիա՝ սրանք պարտադիր գիտություններն են դիզայնը արդյունավետ օգտագործման նպատակով։ Նաև կխոսենք eye traking-ից, որը լայնորեն գործածվում ա վիզուալ կողմնորոշման համար։
օր չորրորդ
Կոմերցիոն դիզայնը ուղիղ կապակցված ա շուկայավարման շղթայի հետ, առանց այդ կապի դիզայնը ինքնանպատակ ա, դրա համար շատ պարզ ու մատչելի կխոսենք այս թեմայով, կբերեմ լիքը ակնհայտ օրինակներ։ Նաև խիստ կարևոր տեղ ունի իրավաբանությունը, կթվա թե ինչ կապ պետքա ունենա, բայց պրակտիկայում առանց դրա համարյա հնարավոր չի գործել, իհարկե կպատմեմ հեղինակային իրավունքների մասին ևս։