• Ara Aslanyan
  • text me
  • eng
  • das
  • covid
    • pay-it-forward
  • Q
  • gorc
  • k
  • bet

Privacy Policy

The Privacy Policy document contains types of information that is collected and recorded by Website Name and how the company uses it

PAY IT FORWARD

140-sample1.jpg

Կարգախոս

 

Եկեք տարածենք դիմակ, այլ ոչ թե վարակ (Խոսքի դեպքում)

Տարածի՛ր դիմակ, ո՛չ վարակ (Պրինտ ֆայլերի դեպքում)

#dimakvochvarak

 

 

Նկարագրություն

 

Արշավի սկզբում վարչապետ Նիկոլ Պաշինյանը և այլ քաղաքական գործիչներ դուրս են գալիս Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում դիմակներ բաժանելու։ Բաժանելիս մեկի փոխարեն տալիս են մի քանի հատ դիմակ և խնդրում փոխանցել դրանք այն մարդկանց ովքեր չունեն կամ չեն կրում այն։

 

Ընթացքում նկարահանվում է հոլովակ, որի ընթացքում շեշտը դրված է կարգախոսի վրա։ Բաժանելիս դիմակներ են տալիս մի քանի հայտնիների, որոնք տեղում սթորիներ են անում, և ստանալու, և այն ուրիշի փոխանցելու պահը։ Հայտնիները խնդրում մարդկանց կրկնել այս chellange-ը և նշել նրանց սթորիների վրա։

Հաջորդ օրը Երևանում միանում է հայտնիների և բլոգերների նոր խումբ, որոնք դուրս են գալիս հետյալ message-ով. «Երեկ տեսել են վարչապետն ինչ chellange է սկսել, մենք էլ ենք որոշել միանալ և բոլորին կոչ ենք անում սկսել առողջության իրենց շղթան։»

Իսկ մարզերում շարժմանն են միանում իրենց մոտ կարծիք թելադրող առաջնորդները, օրինակ՝ քաղաքապետներ, մարզպետներ, արվեստագետներ...

 

Արշավը կտարածվի ամբողջ համացանցում և որակով հոլովակ նկարելու դեպքում, այն կարելի է տարածել Կորոնավիրուսի դեմ պայքարի համաշխարհային հարթակներում։

 

Արշավի շրջանակում նաև կբաժանվեն «Ապահովության սեթ»-եր։ Օրինակ առավոտյան որևէ համայնք արթնանում է և տեսնում դռնից կախված են տոպրակներ, որի մեջ կան դիմակներ, ալկոգել և բացիկ (օրինակ՝ «Դու կարևոր ես մեր համար» message-ով)։

 

Նաև առաջարկում ենք դիմակներ բաժանելիս անցորդներին տալ փիներ, որով նրանք դառնում են շարժման մասնակից, այդ փինից կարող են ունենալ միայն այս արշավը տարածողները։

 

Նկարահանել Ինստագրամում հայտնի վիդեոյի մեր տարբերակը, երբ վիդեոյի ընթացքում մասնակիցները իրար փոխանցում են ալկոգել, դիմակ ու ձեռնոց։